Փորձագետները նոր թիվ են նշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարողության համար: Ըստ «Կորեսպոնդենտի»՝ Hermitage Capital ներդրումային հիմնադրամի ղեկավար Բիլ Բրաուդերը ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Պուտինին անվանել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին՝ պատասխանելով Ֆրանսիայում ահաբեկչությունների նրա ցավակցական նամակին, տեղեկացնում է կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ ՈՒսուպաշվիլուն։ Վրաստանի խորհրդարանի նախագահը, Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, շեշտել է, որ իր երկիրը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության առավել ընդլայնմանը՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:
Երեկ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարի վերաբերյալ:
Փետրվարի 18-ին Երևան է ժամանելու ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը՝ հայտնում է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական կայքէջը: Փետրվարի 16-ին նա Բաքվում էր. այսօր կլինի Թբիլիսիում:
«Կոնգրես» հյուրանոցի «Բոլռում» դահլիճը լեփ-լեցուն էր փետրվարի 12-ին: Հայաստանում Լատվիայի դեսպանատունը և Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը համատեղ ներկայացնում էին «Լատվիայի նախագահությունը ԵՄ-ում և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը» և «ԵՄ խորհրդում Լատվիայի նախագահության գերակայություններն ու Հայաստանի հետ համագործակցության ոլորտները»։
Ժողովուրդը մի լավ խոսք ունի, որ եթե փոքր-ինչ ձևափոխենք, կհնչի այսպես. «Մեկին որ անընդհատ ասես առյուծ, հա՛մ մռնչալ կսովորի, հա՛մ էլ անտառի արքա կզգա իրեն»: Հիմա Ծառուկյանինն է:
Այս օրերին ԲՀԿ-ի «ուղեղները» իշխանափոխության հնարավոր տարբերակներ են մշակում: Պարզվում է, նրանցից շատերն աշխատում են, թերևս, ամենաանհավանական տարբերակի վրա, այն է` նախագահի ինքնակամ հրաժարականի:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...